-
13.06.2013|
11:21
Անգելինա Միրզոյանի առողջական խնդիրներին «Իրատես de facto»-ն իր կայքէջում արդեն մեկ անգամ անդրադարձել է: Փոքրիկին անհապաղ պետք էր օգնություն ցուցաբերել`իր հաշվեհամարին կատարելով գումարային փոխանցումներ: Գրեթե ամբողջ համացանցը մասնակցեց այդ բարեգործական աշխատանքին`սկսած հայկական լրատվամիջոցներից մինչև ամենահասարակ քաղաքացին: Յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում նեցուկ եղավ Միրզոյանների ընտանիքին:
-
12.06.2013|
17:58
«Նվազել է նաև տանը ծննդաբերելու ընդունված սովորույթը: 2000 թվականին տանը ծնել է մոտ 1000 կին, իսկ 2005-ին այդ թիվը նվազել է` հասնելով 600-ի: Դրական տենդենցը վկայում է այն մասին, որ վստահությունը բուժհաստատությունների ու բժիշկների նկատմամբ մեծացել է»,-ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
-
12.06.2013|
17:50
«Գյուղերի ունևոր խավը կաշխատի իր հարսներին լավ պայմաններում ծննդաբերելու տանի, իսկ նրանք, ովքեր ավելի համեստ են ապրում, կծննդաբերեն իրենց մարզում` բավարարվելով այնտեղի պայմաններով»,-այսպիսի կարծիք հայտնեց այսօր սոցիոլոգ Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆԸ:
-
10.06.2013|
12:04
Ռուսասատանի Դոնի-Ռոստով քաղաքի թիվ 83 մանկապարտեզի երեխաները հոսպիտալացվել են «սուր թարախային մինինգիտ» ախտանիշով: Երեկ, կիրակի երեկոյան, Դոնի Ռոստով է ժամանել «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գեննադի Օնիշչենկոն`նպատակով այցելել քաղաքային հիվանդանոց, որտեղ գտնվում են «Տերեմոկ» մանկապարտեզի երեխաները: Գ. Օնիշչենկոն իրավիճակի հետ կապված հանդիպել է բոլոր պատասխանատու մարմինների հետ: Այս մասին հողորդում է Ռոստովի «Ինտերֆաքս-հարավ» լրատվական ծառայությունը:
-
07.06.2013|
11:37
«Մայիսին 15 տոկոսով կրճատվել է մարզերից Երևան եկող ծնունդների թիվը:Երևանում ծնունդների մոտ 40 տոկոսը մարզերից էր, որոնցից 20 տոկոսը չհիմնավորված»,-խորհրդարանում, 2012 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
-
06.06.2013|
16:35
Հանրապետությունում, ի տարբերություն հարևան երկրների, կարմրուկի համաճարակային իրավիճակը հանգիստ է՝ 2007 թվականից հիվանդացման դեպքեր չեն գրանցվել:
-
04.06.2013|
16:41
Մայիսի 30-ին, Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից հեպատիտ Ա կասկածով երեք երեխա էր ընդունվել «Արաբկիր» բժշկական կենտրոն:
-
04.06.2013|
16:32
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող առանձին կազմակերպությունների:
Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։
-
04.06.2013|
11:14
Առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր շրջան է սկսվում։ Առողջապահության նախարարի հանձնարարականով մշակվել է «ՀՀ բժշկական, հանրային առողջապահական և դեղագիտական մասնագիտությունների» նոր ցանկը։ Փորձագետների և պրակտիկ բժիշկների կարծիքով` այդ ցանկի վերանայումը ժամանակի հրամայականն էր և վաղուց սպասված էր. «Ինչպես մասնագիտությունների հստակեցումը, այնպես էլ նրանց աշխատանքային բնութագրումների սահմանումը կարելի է առաջին քայլը համարել օրենսդրական բարեփոխումների գործում։ Մյուս կողմից` նոր ցանկը կարևորվում է այն առումով, որ ցանկացած նեղ մասնագետ առաջին հերթին խորացած տիրապետի ընդհանուր մասնագիտությանը»,- մեզ հետ զրույցում նշեցին բժիշկները։ Չնայած դրան, նախարարին կից կոլեգիայի վերջին նիստի ժամանակ նոր ցանկը «ընդդիմախոսներ» է ունեցել։ Ո՞րն է եղել դրա պատճառը և ընդհանրապես, նոր ցանկի շուրջ զրուցեցինք կոլեգիայի անդամների հետ։
-
02.06.2013|
13:25
Հայաստանի կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանի փոխանցմամբ, Հայաստանում վերջին տարիներին զգալի չափով կրճատվել են մանկամահացության ցուցանիշները: